copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:35 07-02-2022

Դավաճանները խնդիր չեն, խնդիրը մենք ենք, որ սրանք դեռ կան․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Դավաճանները խնդիր չեն։

Միշտ էլ եղել են ու կլինեն արարածներ, որոնք կհամարձակվեն զանգվածային գիտակցության մեջ առկա ստորությանը տալ ձեւ, տալ խոսք, տալ հիմնավորում, տալ «արտահայտված լինելու իրավունք»։

Դրանք կարող են լինել նիկոլական, մերձնիկոլական, ստորնիկոլական, նիկոլաբնակ, նիկոլաքարշ, նիկոլահպատակ, մի խոսքով՝ Նիկոլի նման ոչնչություն։

Խնդիրը նրանց վերացնելը չէ: Նրանք ընդամենը «սիմուլյակր» են, ոչ մի բանի պատճենը։
Նրանց անունը կարող է լինել Էդմոն, Էդմունդ, Սիգիզմունդ, Ռոբեսպյեր, Որմիզդուխտ կամ Արմեն։

Նրանք քաղաքականությունը կփորձեն վերածել նրան, ինչին լավագույնն են տիրապետում. պոռնկությանը։

Չէ՞ որ պատվիրատուի ելուստը քաղցր է…

Նրանք, այդ օժտված, բայց շնորհը քաղաքական անկողիններում մսխած էակները, նույնքան պատասխանատու են մեր ցավերի համար, որքան իրենց ծառայությունների համար տարադրամով, Հ1 եթերով կամ «սահմանադրական բարեփոխումներին» անդամությամբ վճարող իմպոտենտ ու կռտած չմոները։

Խնդիրը մենք ենք, որ սրանք դեռ կան»։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»