copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:33 03-02-2022

Հայաստանը ԵԱՏՄ-ում արձանագրել է ամենաբարձր տնտեսական աճն ու ամենացածր գնաճը. Վահան Քերոբյան

Կառավարության նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական ակտիվության և գնաճի ցուցանիշները՝ ընդգծելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում արձանագրել է ամենաբարձր տնտեսական աճն ու ամենացածր գնաճը:

«Ռուսաստանում տնտեսական ակտիվության աճը եղել է 4.4-4.5 տոկոս, իսկ գնաճը 8.4-8.5, Բելառուսում տնտեսական ակտիվության աճը եղել է 3.3 տոկոս, իսկ գնաճը` 10 տոկոս, Ղազախստանում համապատասխանաբար 3.5 տոկոս և 8.4 տոկոս, Ղրղզստանում 3.6 տոկոս և 11.2 տոկոս,իսկ Հայաստանում արձանագրվել է 5.8 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը՝ 7.7 տոկոս: Մենք մեր Միության երկրների մեջ ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը: Եվ սա ևս կարևոր է ընդգծել, որ մեր քաղաքականությամբ կարողացել ենք երկու առումով էլ դրականորեն առանձնանալ ԵԱՏՄ-ի շարքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց Քերոբյանը:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին ընդգծեց, որ գնաճը միջազգային խնդիր է, և Քերոբյանի հնչեցրած թվերը ապացուցում են, որ ոչ միայն զարգացող, այլ նաև զարգացած երկրներում կա գնաճի բավականին բարձր մակարդակ:

«Օրինակ` ԱՄՆ-ում տարեկան գնաճը կարող է հասնել մինչև 7 տոկոսի, որը 1982 թվականից հետո գրանցված ամենաբարձ ցուցանիշն է: Ինչ վերաբերվում է ապագա անելիքներին, մեր գնահատականները թույլ են տալիս մեզ լիահույս լինել, որ այս տարվա վերջում կվերադառնանք միջակայք գնաճի առումով ու մեր գործողությունները և տրամաբանությունը միտված է դրան»,- շեշտեց Գալստյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ` 2019 թվականին ամբողջ աշխարհում արձանագրվել էր պարենային ապրանքների աճ, իսկ Հայաստանի Հանրապետությունը այն բացառիկ երկրներից էր, որտեղ ընդհակառակը, պարենային ապրանքների գնի նվազում էր արձանագրվել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի