copy image url
Միտք 4 տարի առաջ - 23:41 02-02-2022

Մեր ԱԳՆ-ն այլևս չի՞ դատապարտում «Շուշիի հռչակագիրը», որը վավերացրեց Ադրբեջանի Միլի մեջլիսը

Ադրբեջանի Միլի մեջլիսը վավերացրեց «Շուշիի հռչակագիր» կոչվող փաստաթուղթը, որը Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքվել էր 2021 թվականի հունիսի 15-ին Շուշիում: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: «Ես ուզում եմ առանձնացնել երկուսը՝ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում և փոխադարձ ռազմական օգնությունը»,- ասել էր Ալիևը՝ նշված կետերից շեշտադրելով հենց այդ երկուսը: Խոսել էր նաև փաստաթղթում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ասելով, թե դա հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքում:

Տեղեկություն կա, որ մոտ օրերս փաստաթուղթը վավերացնելու է նաև Թուրքիայի խորհրդարանը կամ մեջլիս կոչվածը: Թուրքիան հակված է միամիտներիս հավատացնել, որ այս փաստաթղթով՝ «փոխադարձ ռազմական օգնությամբ» և «Զանգեզուրի միջանցքով» խաղաղության ձեռք է մեկնում Հայաստանին:

Այն ժամանակ մեր ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցն Արցախի Հանրապետության՝ «ներկայումս օկուպացված Շուշի քաղաք» և այն որակեց որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։ «Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացված համատեղ ագրեսիայի և զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունից՝ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»,- նշված է ԱԳՆ հունիսի 17-ի մեկնաբանության մեջ։

Մեր ԱԳՆ-ն այլևս չի՞ դատապարտում «Շուշիի հռչակագիրը», որը վավերացրեց Ադրբեջանի Միլի մեջլիսը, նաև պատրաստվում է վավերացնել Թուրքիայի մեջլիսը: Որովհետև Թուրքիայի հետ մերձեցման գործընթա՞ց ենք սկսել, որովհետև փոխադարձ ավիաչվե՞րթ ենք մեկնարկել, որովհետև պատվիրակությո՞ւն ենք ուղարկելու Անթալիա՝ կողք կողքի նստելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Ուրեմն լռենք «Զանգեզուրի միջանցքի» առիթով, այսինքն՝ համաձայն ենք, որովհետև… Վաղն էլ Թուրքիայի ցինիկ ու լպիրշ դիվանագիտությունը ստորագրած այլ փաստաթղթերի (գուցե արդեն մե՞զ հետ) առիթով է հանդես գալու, թե խաղաղության ձեռք է մեկնում Հայաստանին: Իսկ մենք լռելու ենք, որովհետև…

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից