copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:59 02-02-2022

«Հիթրոու»-ում ինքնաթիռը չի կարողացել անմիջապես վայրէջք կատարել՝ ուժեղ քամու պատճառով

Երկուշաբթի օրը Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում British Airways ավիաընկերության ինքնաթիռի վայրէջքը ուժեղ քամու պատճառով քիչ էր մնում վերածվեր աղետի։ Աբերդինից չվերթը ստիպված էր անցնել երկրորդ շրջան, սակայն մանևրի ժամանակ A321neo ինքնաթիռը պոչի հատվածով թռիչքուղուն դիպչելուց հազիվ էր խուսափել։

Վայրէջքին խանգարել է «Կորի» փոթորկի պատճառով առաջացած ուժեղ քամին: Հաղորդվել է, որ Հյուսիսային ծովում քամու արագությունը գերազանցել է ժամում 120 կմ-ը։

Ավիափոխադրողը հաղորդել է, որ միջադեպի հետևանքով ինքնաթիռում տուժածներ չկան։ Վայրէջքից մի քանի ժամ անց ինքնաթիռը չվերթ է իրականացրել Լոնդոնից Ժնև և հակառակ ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում