copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:55 01-02-2022

ԱՀԿ-ն գնահատել է ամբողջ աշխարհում COVID-19-ից մահացության մակարդակը

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Omicron շտամը արագորեն տարածվում է աշխարհում և մահացությունների աճ է առաջացնում։ Այս մասին նա հայտարարել է Ժնևում կայացած ճեպազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այն պահից, երբ Omicron-ն առաջին անգամ հայտնաբերվեց 10 շաբաթ առաջ, ԱՀԿ-ին հաղորդվել է մոտ 90 միլիոն վարակի մասին: Սա ավելին է, քան ամբողջ 2020 թվականին»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ մոլորակի բոլոր շրջաններում ավելացել է մահերի թիվը։

Ավելի վաղ Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել էր, որ Sputnik Light պատվաստանյութով վերապատվաստվածները երեք ամսվա ընթացքում 100%-անոց պաշտպանություն ունեն կորոնավիրուսի Omicron շտամով վարակվելու դեմ։

Ռուսաստանը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը գրանցել է COVID-19-ի դեմ պատվաստանյութ։ Դեղը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի կողմից Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ և ստացել Sputnik V անվանումը։ Այնուհետև գրանցվել են EpiVacCorona, KoviVac, Sputnik Light, Sputnik M և EpiVaccorona-N պատվաստանյութերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գինցբուրգը, Omicron շտամի արագ տարածման պատճառով մեծանում է վիրուսի նոր, ավելի վտանգավոր մուտացիայի հավանականությունը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում