copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:21 01-02-2022

ԱԺ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կստանձնի Հակոբ Արշակյանը

Ազգային ժողովի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այս մասին տեղեկանում են ՀՀ ԱԺ հասարակության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրությունից:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարած համարելու մասին: Այդպիսով՝ Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում