copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:49 31-01-2022

Ռուսաստանում սահմանվել է կորոնավիրուսով մեկ օրում վարակվածների նոր ռեկորդ՝ ավելի քան 124 հազար մարդ

Ռուսաստանում սահմանվել է մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թվով նոր ռեկորդ՝ 124.070 մարդ։ Այսպիսով, հիվանդացածների ընդհանուր թիվը մոտեցել է 12 միլիոն մարդու (11,861,077 մարդ), հաղորդել է վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:

Հարաբերական առումով հիվանդացածների թվի աճը կազմել է 1,06%։

Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 621 պացիենտ, այսպիսով անմիջականորեն այս հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 331.349 մարդու։ Նախորդ օրը մահացածների թիվը 617 էր։

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացվածների թիվը կրկին գերազանցել է 9 հազարը։ 32 տարածաշրջաններում նախորդ օրվա համեմատ հոսպիտալացումների թիվն աճել է:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում