Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 10:36 30-01-2022

Հետքովիդյան համախտանիշով հիվանդների մոտ հայտնաբերվել են թոքերի թաքնված պաթոլոգիաներ

Մեծ Բրիտանիայում՝ Օքսֆորդի համալսարանում, գիտնականներն ուսումնասիրել են հետքովիդյան սինդրոմով հիվանդներին և նրանց մոտ հայտնաբերել թոքերի թաքնված պաթոլոգիաներ։ Մասնավորապես, նրանց մոտ արյան միջոցով գազեր տեղափոխելը դժվարացել էր։

Միևնույն ժամանակ, կախվածություն չկար բուն հիվանդության ընթացքից: Նրանք, ովքեր համեմատաբար հեշտությամբ են դիմանում ամեն ինչին, ունեցել են նույն պաթոլոգիաները, ինչ կորոնավիրուսի ծանր ընթացքով հիվանդները։

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով հնարավոր է եղել հաստատել թոքերի փոփոխություններ: Ախտորոշման համար մարդկանց թույլատրվել է շնչել թթվածնի և քսենոնի խառնուրդ։ Հատուկ պատրաստումից հետո այս գազը հստակ տեսանելի է դառնում տոմոգրաֆիայի վրա, ինչը հնարավորություն է տալիս գնահատել թոքերի աշխատանքը։ Միայն այս դեպքում է պաթոլոգիան տեսանելի դարձել։ Այլ հետազոտությունները այն ցույց չեն տվել:

Այժմ գիտնականները փորձում են պարզել, թե որքանով է լուրջ հայտնաբերված պաթոլոգիան և ինչպես է այն առաջացել: Մինչ այժմ հետազոտությանը մասնակցել է ընդամենը 36 մարդ։ Նախատեսվում է, որ մասնագետները կուսումնասիրեն հետքովիդային համախտանիշի մինչև 400 դեպք։

Ըստ վերջին տվյալների՝ Մեծ Բրիտանիայում մինչև 1,3 միլիոն մարդ տառապում է հետքովիդյան համախտանիշով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել