copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:31 21-01-2022

ԱՄՆ-ում ուղիղ եթերի ժամանակ լրագրողուհուն մեքենան հարվածել է, բայց նա շարունակել է ռեպորտաժը

ԱՄՆ-ում լրագրողուհուն ուղիղ եթերի ժամանակ մեքենան վրաերթի է ենթարկել, սակայն նա կանգնել է ու շարունակել ռեպորտաժը։ Այս մասին հայտնում է WSAZ հեռուստաալիքը։

Թորի Յորգին ռեպորտաժ էր վարում Դանբարում ջրատարի խափանման մասին, երբ իրեն վրաերթի է ենթարկել մեքենան:

«Աստված իմ, ինձ հենց նոր հարվածեց մեքենան, բայց ինձ հետ ամեն ինչ կարգին է: Ինձ հենց նոր հարվածեց մեքենան, բայց ինձ հետ ամեն ինչ կարգին է, Թիմ»,- ասել է Յորգին ուղիղ եթերի ժամանակ։

Հարվածից հետո լսվում է, թե ինչպես է ղեկին նստած կինը հարցնում լրագրողուհունն, թե նրա հետ ամեն ինչ կարգի՞ն է։

Միջադեպից հետո Թորի Յորգին հանգստացրել է մեքենա վարող կնոջը, մոտակայքում գտնվող ջրամատակարարման աշխատողին և ստուդիայի հաղորդավար Թիմ Իրին, որ իր հետ ամեն ինչ կարգին է, և շարունակել է ռեպորտաժը:

Լրագրողուհին բացատրել է, որ ինքը գտնվել է մայթին, ոչ թե ճանապարհին։ Նա ասել է, որ դա այնքան արագ է տեղի ունեցել, որ սկզբում չի հասկացել, որ իրեն մեքենա է հարվածել:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում