copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:02 19-01-2022

Իր այս վարքով Պապիկյանը հավակնում է վազանց կատարել նույնիսկ Վաղարշակ Հարությունյանին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարարին հարցադրումներ եմ ուղղել, որին տրվեց կատաստրոֆիկ պատասխաններ։ Մի մասին առհասարակ չտրվեց։

Նախ` պաշտպանության նախարարը չի տիրապետում մեր զինված ուժերում 2021 թվականի ընթացքում գրանցված ոչ մարտական կորուստների թվին։ Սա այն դեպքում, որ յուրաքանչյուրը ըստ մանրամասների պետք է տիրապետեր։

Երկրորդ, պարզ դարձավ, որ մարտական դիրքերից 2 զինծառայողներ են անհետացել՝ մայիսին և նոյեմբերին, որոնցից մեկի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն չի տվել։ Թաքցվել է։

Նշեմ, որ խոսքը չի վերաբերվում, օրինակ՝ մայիսի 12-ի կամ նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված կամ անհետ կորած զինծառայողներին։

Ի զարմանս ինձ, պաշտպանության նախարարը զարմացած էր, որ կան տեղեկություններ, որոնք հնչեցնում եմ կամ դրանց հիման վրա հայտարարություն եմ անում ՊՆ-ից թեմայի վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստանալուց հետո։ Ես մտածում էի, որ նախարարը պետք է զարմանար, եթե եզրահանգումներ անեի չճշտված փաստերի հիման վրա։

Առհասարակ Պապիկյանը բավականին տարօրինակ վարքագիծ էր դրսևորում, օրինակ՝ իմ այն հարցադրմանն ի պատասխան, թե արդյո՞ք վերլուծվել է բանակում ոչ մարտական կորուստների դրդապատճառները, նշեց մի քանի հանգամանք, այդ թվում՝ որոշակի մեղավորություն բարդելով մամուլի և ընդդիմության վրա՝ ենթադրում եմ շատ միջադեպերի մասին հրապարակային խոսք հնչեցնելու համար։

Այսինքն՝ լրատվամիջոցները և ընդդիմադիր առանձին գործիչներ, ըստ այդ տրամաբանության նպաստել են զինված ուժերում ոչ մարտական կորուստների ավելացմանը։ Ավելի խայտառակ պատասխան դժվար էր ակնկալել։

Պապիկյանը կատարելագործում է իր նախորդների ոչ մի տեղ չտանող գործելաոճը՝ ՊՆ-ն վերածելով փակ կառույցի։

Այսպես կոչված գաղտնի տեղեկությունների անվան տակ հասարակությունից թաքցնում տեղեկություններ, որոնք ոչ մի առնչություն չունեն ծառայողական կամ պետական գաղտնիքի հետ։

Հասկանալի է, որ Պապիկյանը գործում է այս իշխանության տրամաբանության ներքո և շատ բանի համար չպետք է զարմանալ, բայց իր այս վարքով նա հավակնում է վազանց կատարել նույնիսկ Վաղարշակ Հարությունյանին»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից