copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:47 18-01-2022

Գնաճը հասնում է պատմականորեն ամենաբարձր մակարդակին

Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում Հովհաննես Խաչատրյանի ընտրության հարցը:

Վերջինս հայտարարեց, որ 2020 թվականի երկրորդ կեսը Հայաստանի և Արցախի համար ծանր է եղել. պատերազմ ու համավարակ էր:

«Ներքին ու արտաքին անկայունության տարրերը պահպանվեցին մինչև 2021 թվականի կեսը. 2021 թվականի երկրորդ եռամսյակից սկսած՝ դրանց գումարվեցին համաշխարհային տնտեսությունում արձանագրված աննախադեպ բարձր գնաճը: Հատկապես, էական աճ գրանցվեց էներգակիրների ու պարենային ապրանքների գծով», - ասաց թեկնածուն։

Նա նշեց, որ այս պահի դրությամբ գնաճն ԱՄՆ-ում հասել է 6,8 տոկոսի, եվրագոտում՝ 5 տոկոսի, ՌԴ-ում՝ 8,4 տոկոսի:

«Հայաստանում ևս առաջացան որոշակի ռսիկեր գների ու ֆինանսական կայունության տեսանկյունից: Համավարակի տարածման սկզբնական շրջանում ՀՀ կենտրոնական բանկը թուլացրեց դրամավարկային պայմանները՝ տոկոսադրույքն իջեցնելով 1,25 տոկոսային կետով ու ապահովեց անսահմանափակ իրացվելիություն՝ կրճատված պահանջարկը վերականգնելու նպատակով», - ասաց նա:

Խաչատրյանի խոսքով, պատերազմի ընթացքում ավանդների որոշակի արտահոսք է եղել՝ շուրջ 6,4 տոկոս, չաշխատող վարկերի տեսակարար կշռի աճը կազմել է՝ 7,5 տոկոս ու վարկավորման տեմպերի որոշակի նվազում:

«Դրա հետևանքով տնտեսական պոտենցիալի անկումը գրանցվեց 1,1 տոկոս տարեկան կտրվածքով. Ֆինանսական շուկաներում ավելացավ տատանողականությունը. ԿԲ-ն առաջիններից մեկն էր աշխահում, որ կտրուկ քայլերով դուրս եկավ խթանող քաղաքականության ռեժիմից. տոկոսադրույքի կուտակային բարձրացումը կազմեց 3,5 տոկոս», - նշեց Խաչատրյանը:

Դեկտեմբերի վերջի դրությամբ 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 7,7 տոկոս՝ վերադառնալով պատմականորեն բարձր՝ 9,6 տոկոս մակարդակից նոյեմբերի դրությամբ:

Կորյուն Սիմոնյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի