copy image url
Միտք 4 տարի առաջ - 14:35 16-01-2022

Քույր ու եղբայր վայելում են ԱՄՆ-ն, իսկ հայրենիքը թող սպասի

Տեւական ժամանակ է ԱՄՆ-ում է գտնվում Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Նրան է միացել նաեւ եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Նրանք վայելում են կյանքը եւ անհաղորդ են Հայաստանում կատարվածին: Ինչպես նախորդ անգամները, նրանց կրկին խորհուրդ են տվել հյուրանոցում չապրել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ուստի Փաշինյանի կինն ու աներորդին դարձյալ տեղավորվել են Հակոբ Սիմիդյանի քրոջ տանը, քանի որ հնարավոր չէ ԱՄՆ-ում ՀՀ ոստիկանական ողջ ուժերը կենտրոնացնել՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար:

ԱՄՆ-ի հայկական համայնքն այլեւս նույն ոգեւորությունը չունի Փաշինյանի եւ նրա մերձավոր շրջապատի նկատմամբ: Չար լեզուներն ասում են, որ երբ 44 օր #հաղթելու_ենք հեշթեգով մարդկանց «ֆռռացրած» Արծրուն Հովհաննիսյանը ԱՄՆ-ի սրճարաններից մեկում սիգարով սուրճ էր վայելում, որտեղ գտնվում էր իբր իր գրքի առիթով, նրան են մոտեցել հայ երիտասարդներ, թքել սուրճի մեջ ու ակնարկել՝ օր առաջ «մաքրվել» ԱՄՆ-ից: Ինչ երաշխիք, որ Հակոբյանները չեն բախվի նման միջադեպի:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում