copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:37 16-01-2022

ԱՀԿ-ն հայտնում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ COVID-19 համաճարակի գագաթնակետին

Ռուսաստանը ներկայումս դեռ գտնվում է կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետին՝ չնայած Omicron շտամի մահացության նվազեցմանը: Այս մասին «Соловьев Live» YouTube ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։

«Ինչ վերաբերում է մահացության աճին, ապա այն շատ ավելի ցածր է, քան դելտա շտամի դեպքում, բայց մի սխալվեք, մենք դեռ համաճարակի գագաթնակետին ենք, պետք է դիմանալ»,- ասել է նա։

Հունվարի 15-ին Ռուսաստանում գրանցվել է վարակվածների առավելագույն թիվը 2021 թվականի դեկտեմբերից ի վեր՝ 27179 դեպք։ Անցած տարվա դեկտեմբերի 19-ին հայտնաբերվել է 27 967 դեպք։

Ավելի վաղ վիրուսաբան, ՌԴ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Սերգեյ Նետեսովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հայտնվել է ամենահզոր համաճարակի ալիքի շեմին COVID-19-ի ողջ գոյության ընթացքում, դրա պատճառը կլինի Omicron շտամի արագ տարածումը։ Նա նշել է, որ Ռուսաստանում նոր շտամից վարակման դեպքերի թիվը հաստատ կգերազանցի օրական 100 հազարը։ Միևնույն ժամանակ, կորոնավիրուսով վարակման դեպքերն ամեն օր կաճի մեկուկես-երկու անգամ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում