copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:18 15-01-2022

Նազարբաևի երկու փեսաներ ազատվել են բարձր պաշտոններից

Ղազախստանի ազգային KazTransOil մայրուղային նավթատարի օպերատորի ղեկավար Դիմաշ Դոսանովը լքել է իր պաշտոնը։ «Սամրուկ-Կազինա» պետական ​​հիմնադրամի տվյալներով՝ հունվարի 14-ից դադարեցվել են Դոսանովի՝ գլխավոր տնօրենի և խորհրդի նախագահի լիազորությունները։ Նշվում է, որ նա աշխատանքից ազատվել է իր կամքով։

Դոսանովը Ղազախստանի առաջին նախագահի՝ Նուրսուլթան Նազարբաեւի կրտսեր դստեր՝ Ալիայի ամուսինն է։

Միաժամանակ հայտնի է դարձել KazTransGas-ի խորհրդի նախագահ Կայրաթ Շարիպբաևի պաշտոնանկության մասին, որը Նազարբաևի ավագ դստեր՝ Դարիգայի ամուսինն է։ Ըստ KazTAG-ի՝ Դոսանովին և Շարիպբաևին զբաղեցրած պաշտոններից ազատելու որոշումը կայացրել է տնօրենների խորհուրդը։

Անցյալ շաբաթ հայտնի է դարձել, որ առաջին նախագահի միջնեկ դուստրը՝ Դինարան, և նրա ամուսին Թիմուր Կուլիբաևը, որոնք վերահսկում են Ազգային բանկը, բողոքի ցույցերի ֆոնին խոշորագույն բանկերի բաժնետոմսերի փլուզման պատճառով ընդհանուր առմամբ կորցրել են 200 մլն դոլար։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում