copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:38 14-01-2022

Նիկոլ Փաշինյանը կեղծ երեսպաշտ է, կիրառում է երկակի ստանդարտներ. Հայկ Ալումյանի ասուլիսը

«Հայելի» մամուլի ակումբի հյուրն այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպան Հայկ Ալումյանն էր, ով օրվա խորհրդին համահունչ ներկայացրեց Բաքվում գտնվող հայերի նկատմամբ՝ ադրբեջանցիների կողմից կատարած զանգվածային ջարդերը։ Փաստաբանը նշեց, որ մինչ այդ վայրագությունները Բաքվում ապրում էին 23․000 հայեր, սակայն նրանց նկատմամբ կատարվել են բացառիկ դաժանություններ, խոշտանգումներ։ Ալումյանն այնուհետև մանրամասն նկարագրեց փախստականների ու նրանց հետագա ճակատագիրը։

«Մարդկանց հիմնականում թողել են թանկարժեք իրեր ու ադրբեջանական իրավապահ մարմինները անձամբ աջակցել են այդ հարցին»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ պաշտպանն ասաց, որ նախագահն իր ղեկավարած տարիներով կանխեց երկրի կործանումը։

Պաշտպանն անդրադարձավ նաև Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին, նշելով այն կադրերը, որոնց նկարված են եղել 2008 թվականի մարտի 1-ին։

«Նմանություններ կան Ղազասխտանում ու մարտի մեկի օրերի հետ կապված, մարտի մեկին կես օրվա ընթացքում 180 ոստիկան ստացել է բեկորային վնասվածքներ։ Այն, ինչ տեղի է ունեցել վերջին իրադարձությունների ժամանակ իրավաբաններին հեշտ չի մոլորության մեջ գցել, ու մեզ ասում էին, որ մեր Սահմանադրությունն արգելում է զանգվածային զինված խմբի մասնակցությունը զանգվածային ցույցերին, բայց ՀՀ-ն ՀԱՊԿ-ի շրջանակներում ոստիկան է ուղարկում Ղազախստան։ Ստացվում է այնպես, որ Փաշինյանը 2008-ին դրան կողմ էր, բայց հիմա դեմ է Ալմաթիում զանգվածային զինված անկարգություններին»։

Հայկ Ալումյանը նաև նշեց, որ մարտի մեկի իրադարձությունները պետք է վերաարժևորել, որովհետև ՀՀ-ում ինչքան զանգվածային ցույցեր կան, հիմնական կազմակերպիչը եղել է այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, և թե՛ հենց այդ գործում, թե՛ առհասարակ, մարտի մեկի գործով անընդհատ մանիպուլյացիա են անում, ու հրահրում զանգվածային անհնազանդությունների։

«Ամեն ոլորտում, ամեն մի հայտարարություն ու հրապարակային խոսք երբ լսում եք, իմացեք, որ իրենք ընդունակ են ամեն բանի, մի դարձեք մանիպուլյացիայի զոհ»,- նշեց նա։

Ալումյանը նաև նշեց, որ իշխանության ներկայացուցիչները ոչ մի սրբություն չունեն ու ազգային արժեքները կոնկրետ ոտնահարում են, որովհետև հայրենիքի հանձնումը սկսել են մարտի մեկից և պետպատվերն անգամ հանեցին, նշելով, որ գումար չկա, ու նույնիսկ սևազգեստ մայրերի բողոքը հաշվի չառնելով, որոնց որդիները զոհվել էին մարտի մեկին, բողոքի ակցիաներ էին անում՝ ասելով, թե ինչո՞ւ վերջին պատերազմի ժամանակ զոհվածների ծնողներին տալիս են երեսուն միլիոն դրամ, սակայն իրենց չեն տալիս։

Ալումյանը նաև անդրադարձավ այն հարցին, որ Թուրքիայից ահռելի գումարներ են գալիս ՀՀ, խոսքը քառասունհինգ միլիոնի մասին է, մեջբերելով Գառնիկ Իսագուլյանի սկանդալային հայտարարությանը, ով ասում էր, որ շատ հստակ երևում է, որ փոխանցում է եղել ։

Ի վերջո, ՍԴ-ն որոշում կայացրեց մարտի մեկի գործով և Ռոբերտ Քոչարյանի գործով կարելի է ոչ իրավաչափ որոշում կայացնել, և Գերագույն դատարանը կայացրել է մի շարք որոշումներ, իսկ դատախազությունը պետք է մեղավորություն զգա, չնայած՝ բարձր մակարդակի են պաշտպանում ու կատարում իրենց գործը, սակայն որոշ հարցերում չեն նկատել ու չեն տեսել որոշակի հոդվածների հակասահմանադրականությունը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը