Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:29 12-01-2022

Արգենտինայի մայրաքաղաքում շոգի պատճառով էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում է տեղի ունեցել

Բուենոս Այրեսի մի քանի շրջաններ երեքշաբթի առանց էլեկտրականության են մնացել շոգի պատճառով առաջացած ցանցի գերբեռնվածության հետևանքով։ Խափանվել են լուսացույցները, ընդհատումներով է գործել բջջային կապը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

La Nación պարբերականի տվյալներով, ավելի քան 700 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Պետական ​​կարգավորող մարմնի էջը, որում համապատասխան տեղեկատվություն է հրապարակվում, ներկայում անհասանելի է։

Ըստ պարբերականի, հոսանքազրկման պատճառով կորոնավիրուսի թեստավորման և պատվաստումների կենտրոնները ստիպված են եղել ընդհատել աշխատանքը։

Խափանումները սկսվել են այն բանից հետո, երբ Բուենոս Այրեսում օդի ջերմաստիճանը բարձրացել է 34 աստիճանից։ Ժամը 15:40-ի (Երևանի ժամանակով 22:40) դրությամբ քաղաքում օդի ջերմաստիճանը 37oC է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ