copy image url
Միտք 4 տարի առաջ - 20:41 11-01-2022

«Երկիրը կործանվում է», իսկ ընդդիմությունը «թիթեռ է նկարում»

Ընդդիմությունը իշխանությանը «օր ու արև չտալու» նոր թեմա է գտել․ երկու օր է՝ ծաղրում է Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Նա միամտաբար ինքն իր նկարի տակ իրեն շնորհավորել էր իր իսկ պրոֆիլով, ընդդիմադիրներն էլ «Ֆեյսբուքում» ֆլեշմոբ են սկսել՝ իրենք իրենց մասին «ստատուսներ» են գրում ու իրենք իրենց շնորհավորում։ Բայց սա՝ «Ֆեյսբուքում»։

Ազգային ժողովում իշխանությանն «օր ու արև չտալու» ավելի հզոր դրսևորումներ են։ Օրինակ՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդդիմադիրները դրական ազդակներ էին ուղարկում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի բերած օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում էր զոհված զինծառայողների հարազատներին փոխհատուցում տրամադրելու կարգի հստակեցմանը։ Գեղամ Նազարյանը, Գեղամ Մանուկյանն ու մյուսները իրենց հավանությանն արժանացրին ՔՊ-ի բերած նախագիծը՝ մի երկու կառուցողական դիտարկում անելով ընդամենը։ ՔՊ-ական Հայկ Սարգսյանն էլ, որն ընդամենը մի քանի ամիս առաջ բռունցքներով հարձակվել էր նույն Գեղամ Նազարյանի, Գեղամ Մանուկյանի ու մյուս ընդդիմադիրների վրա, այսօր չափազանց հարգալից կերպով շնորհակալություն էր հայտնում իր ընդդիմադիր գործընկերներին ճիշտ դիտարկումների համար՝ նրանց դիմելով «հարգելի գործընկեր» դիմելաձևով։

Ու մինչ ընդդիմությունը մանկամիտ ֆլեշմոբով ու իշխանության հետ ջան ասել-ջան լսելով էր զբաղված, թշնամին «օգտվեց առիթից» և նորից հարձակվեց Հայաստանի սահմանների վրա։ Եվ կրկին Գեղարքունիքի մարզի հատվածից։ Իսկ ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը՝ դարձյալ «Ֆեյսբուքում» «ստատուս» է գրում այն մասին, թե ինչ է նշանակում թշնամու այս ակտիվությունը։ Որոշներն էլ հիշեցնում են, թե ինչու չեն դիմում ՀԱՊԿ-ին՝ «իսկը ժամանակն է»։ Իսկ նախկինում ՔՊ-ական, այսօր «Պատիվ ունեմ» դաշինքով ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանն ավելի հզոր մի բան է մտածել․ նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը կրակոցների վերաբերյալ։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան