copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:05 11-01-2022

ԱՄՆ-ում գողը չի կարողացել դուրս գալ ծխնելույզից՝ մնալով հանցանքի վայրում

ԱՄՆ-ում գողը մնացել է տան ծխնելույզի մեջ՝ հանցանքի վայրում, գրում է New York Post-ը։ Ոստիկանները ստիպված են եղել փրկարարների կանչել՝ տղամարդուն այնտեղից հանելու համար։

Ըստ լրատվամիջոցների, վաղ առավոտյան տան բնակիչները ահազանգել են ոստիկանություն՝ հայտնելով, որ անհայտ տղամարդը փորձելով ներթափանցել տուն՝ մնացել է ծխնելույզի մեջ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները որոշել են փրկարարներ կանչել՝ հանցագործին ծխնելույզից հանելու համար։

Գողին փրկելու համար 90 րոպե է պահանջվել՝ փրկարարները աղյուս առ աղյուս քանդել են ծխնելույզը։ Դրանից հետո տղամարդուն ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց։ Ավելի ուշ բժիշկները հայտնել են, որ նա թեթև վնասվածքներ է ստացել։

Ոստիկանությունը պարզում է կողոպտիչի ինքնությունը՝ նա առանց փաստաթղթերի է եղել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում