copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:06 01-01-2022

Հայտնի է, թե ովքեր ընդհանրապես չեն հիվանդանում կորոնավիրուսով

Nature պարբերականը հրապարակել է Լոնդոնի համալսարանական քոլեջի և Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականների NHS Trust հետազոտությունը, որում նշվում է, թե մարդկանց որ կատեգորիան է կորոնավիրուսը որպես սովորական հիվանդություն տանում կամ ընդհանրապես չի վարակվում:

Իրենց ուսումնասիրության համար գիտնականները դիտարկել են 750 բուժաշխատողների, որոնք մշտական ​​կապի մեջ են եղել կորոնավիրուսով հիվանդների հետ: Պարզվել է, որ բժիշկներից ոմանց մոտ ՊՇՌ թեստի պատասխանը երբեք դրական չի եղել։

Գիտնականները եկել են եզրակացության, որ նման մարդկանց մոտ բջջային իմունային համակարգի առաջնային արձագանքն այնքան ուժեղ է, որ այն պարզապես չի հասնում հակամարմինների փուլին։ Վիրուսը ոչնչացվում է T-լիմֆոցիտներով: Նման մարդկանց մոտ նաև կորոնավիրուսի արտաքին նշաններ և հակամարմիններ չեն հայտնաբերվել։

Այս բժիշկների օրգանիզմը պաշտպանված է եղել հատուկ T-բջիջների շնորհիվ, որոնք հիշում են հարուցիչը։ Բայց դեռ պարզ չէ, թե որքան է տևում նման պաշտպանությունը և որքան ուժեղ է այն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է