copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:28 31-12-2021

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել են մի շարք երկրների ղեկավարներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից։

Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքներն են հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Քուվեյթի էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահը, Սլովենիայի նախագահ Բորութ Պահորը, Դանիայի թագուհի Մարգարետ Երկրորդը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դամսը և այլք:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում