copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:54 29-12-2021

«Ամեն ինչ շատ լուրջ է»․ Փիթ Դևիդսոնը Քիմ Քարդաշյանին ծանոթացրել է իր մոր հետ

Հայտնի է դարձել, որ Փիթ Դևիդսոնը սիրելիին ծանոթացրել է մոր հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ինչպես պատմել է ինսայդերը, օրերս Դևիդսոնը Քիմին պաշտոնապես ներկայացրել է մորը՝ Էմիին՝ որպես իր սիրելիի։ Փիթը, Քիմը և նրա մայրը մի քանի ժամ միասին են անցկացրել հանգստյան օրերին՝ Նյու Յորք կատարած ուղևորության ժամանակ։

Ինսայդերները նշում են նաև, որ Քիմն ու Էմին միմյանց հետ շատ լավ են լեզու գտել: Ավելին, այն բանից հետո, երբ նրանք հանդիպել են, Փիթի 52-ամյա մայրը և նրա 23-ամյա քույրը՝ Քեսին, ում հետ նա բավական մտերիմ է, ջերմորեն հավանություն են տվել Փիթի ընտրությանը։

Հայտնի է, որ Դևվիդսոնը շատ կապված է մոր հետ, վերջին մի քանի տարիներին նա նույնիսկ մոր հետ էր ապրում նույն տանը, որը նրանք միասին գնել էին Սթեյթեն Այլենդում։ Միայն անցյալ ապրիլին Դևիդսոնը հայտնեց, որ վերջապես տեղափոխվել է իր առանձին տուն:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում