copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:23 29-12-2021

Եվրամիության պատվիրակությունը պայմանագրեր է ստորագրել պիլոտային ծրագրեր իրականացնելու դրամաշնորհների մրցույթում Հայաստանից հաղթող ճանաչված երեք համայնքների հետ

Տարին ամփոփում ենք շատ լավ նորությունով։

Դեկտեմբերի վերջին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ստորագրել է երեք պայմանագիր Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման տարածաշրջանային ծրագրի շրջանակում հայտարարված պիլոտային ծրագրեր իրականացնելու դրամաշնորհների մրցույթում Հայաստանից հաղթող ճանաչված երեք համայնքների՝ Կապանի, Դիլիջանի և Իջևանի հետ։

Գալիք տարիների ընթացքում ԵՄ 2,7 մլն եվրո համաֆինանսավորմամբ

Описание: ✔️Սիմոնյան կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ Կապանում քաղաքի երկաթուղային կայարանի պատմական շենքում կհիմնվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն,

Описание: ✔️IDEA հիմնադրամի, Տուրիզմի և ուրբանիզմի հիմնադրամի և Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ համագործակցությամբ Դիլիջանում խորհրդային շրջանից լքված կարի գործարանի տարածքում կգործարկվի ձեռնարկությունների և անհատների համատեղ աշխատանքի համար նախատեսված ստեղծարար կենտրոն` Դիլիջան FACTORY-ին,

Описание: ✔️Իջևանում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և COWO-ի հետ համագործակցությամբ կհիմնվի ԻննոԻջևան հարթակը, որն իր մեջ կներառի նոր Արմաթ ինժիներական լաբորատորիաներ, «Իրական Դպրոց» և բիզնեսների ու անհատների համատեղ աշխատանքի համար նախատեսված տարածք։

Սպասում ենք այս ծրագրերի մեկնարկին հաջորդ տարի և դրանց հաջող իրականացմանն ի նպաստ Հայաստանի համայնքների։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում