copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:30 28-12-2021

Էլբրուսի բարձրությունից ավելի երկար թելից պատրաստված դիմանկարը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Իրաքցի նկարիչ Սաիդ Խովիդի Բաշունը Գինեսի գրքի ռեկորդակիր է դարձել՝ թելային գրաֆիկայով (ստվարաթղթի կամ այլ ամուր հիմքի վրա թելերով պատկեր ստանալը - խմբ.) պատրաստված նկարի համար օգտագործված ամենաերկար թելի համար:

Վիտիլիգոյով մոդել Լոգինինա Սալահի դիմանկարի համար նկարիչը օգտագործել է 500 քորոց և 6637 մետր երկարությամբ թել։ Այսպիսով, թելի երկարությունը ավելին է ստացվել, քան Էլբրուսի և Կիլիմանջարոյի բարձրությունը, և ութ անգամ ավելի երկար, քան աշխարհի ամենաբարձր երկնաքերը՝ Բուրջ Խալիֆան: Ընդ որում, դիմանկարը 6,3 քմ է։

Ֆոտոմոդել Սալահը, որն իր կարիերան նվիրում է մաշկի արատներով մարդկանց ընդունելու խնդրին ուշադրություն հրավիրելուն, ասել է, որ նորությունն իրեն շատ է ուրախացրել։

«Վերջին 15 տարիների ընթացքում ես պատերազմել եմ ճանաչման համար: Այսօր, երբ ես հայտնվել եմ Գինեսի ռեկորդակիր արվեստի գործի վրա, ես պատասխանատու եմ ինձ զգում աջակցելու նրանց, ովքեր տառապում են մաշկային այս հիվանդությամբ», - հայտարարել է նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում