copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:59 26-12-2021

Ազգային առաջնորդն Ալեքսանդր Մյասնիկյանն էր, այլ ոչ թե սա․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազգային առաջնորդն Ալեքսանդր Մյասնիկյանն էր, այլ ՝ոչ թե սա։

Մյասնիկյանի ու Նիկոլի հայեցակարգային տարբերությունը։

1921-ի հունիսի 19 -ին Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը հրապարակում է հրամանագիր ,որի համաձայն Լեռնային Ղարաբաղը հռչակվել է Խորհրդային Հայաստանի անբաժան մաս։

Իսկ 2021-ի դեկտեմբերի 24-ին կապիտուլյանտի հայտարարությունը մոտավորապես հետեւյալն էր նշանակում՝ Լեռնային Ղարաբաղը միայն հայկական չէր։

Սրա առկայության պայմաններում Ադրբեջանին ո՜չ բանակ է պետք,ո՜չ էլ ՝ դիվանագետներ։

Իրենց փոխարեն ամեն ինչ ասվում եւ արվում է կապիտուլյանտների կողմից»։

Ամենից շատ դիտված