copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:25 24-12-2021

Եթե Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների անվտանգությունը ապահովված չլինի, բեռնափոխադրումներ չեն իրականացվի․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ եթե Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների անվտանգությունը ապահովված չլինի, բեռնափոխադրումներ չեն իրականացվի: Փաշինյանն այդ մասին ասաց ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում՝ պատասխանելով հարցին, թե որքան կարժենա Ադրբեջան–Նախիջևան երկաթուղու շինարարությունը հայկական հատվածում, և եթե Հայաստանի համար վերաբացվի երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի տարածքով, արդյոք երաշխավորված կլինի բեռնափոխադրումների անվտանգությունը:

«Եթե այդ պայմաններում, ենթադրենք, հայկական բեռները Ադրբեջանի տարածքով չանցնեն, ադրբեջանական բեռները հայկական տարածքով չեն անցնի: Բնականաբար, երբ որ քննարկում ենք այդ հարցերը, նկատի ունենում նաև դա: Պատկերացրեք` ինչ անտրամաբանական կլինի, որ հանկարծ երկաթուղի բացենք և դա չօգտագործվի: Եվ այստեղ հարց կառաջանա` բա այդքան ներդրումները ինչո՞ւ արվեցին»,- նշեց Փաշինյանը:

Ինչ վերաբերվում է երկաթուղու շինարարության արժեքի վերաբերյալ գնահատականներին` վարչապետն ասաց, որ նախնական տվյալներով երկաթուղու շինարարության արժեքը կազմում է 200 միլիոն դոլար, բայց այն ավելի կհստակեցվի նախագծերի և նախահաշիվների պատրաստ լինելու պարագայում:

«Այդ բոլոր թվերը շատ մոտավոր են»,- հավելեց վարչապետը:

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ