Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:56 23-12-2021

Լենինը Դոնբասը «ուժով խցկել է» Ուկրաինայի մեջ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Դոնբասի հետ կապված իրավիճակը։ Նա հայտարարել է, որ Դոնբասը չի պատկերացնում իրեն առանց Ռուսաստանի, և Ուկրաինայի մեջ նրան «ուժով խցկել է Լենինը»:

Պուտինի խոսքով՝ մինչև 2014 թվականը Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան համագործակցել են՝ չնայած բոլոր կոնֆլիկտներին ու տարաձայնություններին, օրինակ՝ գազի մատակարարման հարցում։

«Եվ Ղրիմի հետ կապված ոչ մի գործողություն մեր գլխով չի անցել։ Իսկ հետո տեղի ունեցավ արյունալի պետական հեղաշրջումը։ Ինչպե՞ս մենք կարող էինք հրաժարվել Սևաստոպոլն ու Ղրիմը մեր թևի տակ վերցնելուց»,- ասել է Պուտինը ամենամյա մամուլի ասուլիսում։

«Դոնբասն իրեն չի պատկերացրել Ռուսաստանից դուրս։ Բայց Լենինն ու բոլշևիկները նրան խցկել են՝ ստեղծելով նախկինում գոյություն չունեցող պետություն»,- ասել է Պուտինը։

Ամենից շատ դիտված

15:07 Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել. 1 ամսում սա բանակում 2-րդ ինքնաuպանության դեպքն է. ArmLur.am
20:00 Վնասով աշխատած «Հայփոստ»-ում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է
09:00 Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը
13:35 Ողբերգական վթարից հետո Նորայր Նիկոյանի կինը՝ Լուսինեն, առաջին հրապարակումն է արել
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
18:29 Ամուսնալուծությունից հետո էլ դուստրը հայրիկի կողքին է. ինչպես է նա շնորհավորել Կարեն Հակոբյանի 40-ամյակը
16:08 Ցանկացած պահի կիմանան՝ ով, որտեղ և ինչով է զբաղված. Լիանա Վանոյանը կոշտ է արձագանքել հեռախոսների վերահսկողության նախագծին
14:24 Քանի դեռ ինքդ քեզ չես սիրում. Արսեն Լևոնյանի հետ հարաբերություններից հետո Թամարա Գևորգյանի անկեղծ խոստովանությունը
11:30 Տոտալ վերահսկողություն. ՌԴ-ում հեռախոսների IMEI կոդերի միասնական բազա կստեղծվի