copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:10 22-12-2021

Տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը․ ՀՀ ԱԻՆ

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը: Այն ստեղծվել է վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում զանգերի միասնական կառավարման կենտրոնի հիմնման, ահազանգման մեկ միասնական հեռախոսահամարի ներդրման, շահագործման և դրա մասին հանրությանը լայնորեն իրազեկելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու համար:

Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ԱԻՆ առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ պետ, աշխատանքային խմբի քարտուղար Արսեն Մկրտչյանը, ԱԻՆ ՓԾ Ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ Կարեն Գյուլումյանը, ոստիկանության գերատեսչական ցանցի կառավարման և տեխնոլոգիաների ներդրման բաժնի պետ Սամվել Վարդանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիական զարգացման բաժնի պետ Արմեն Հունանյանը: Աշխատանքային խմբի անդամները մտքեր են փոխանակել մեկ միասնական «911» ահազանգման կենտրոն ունենալու վերաբերյալ: Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ծանոթացել «911» ծառայության աշխատանքին:

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը