copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:14 22-12-2021

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները

Դեկտեմբերի 21-ին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի մի խումբ պատգամավորներ, Զարուհի Բաթոյանի նախաձեռնությամբ, աշխատանքային հանդիպում են ունեցել իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, շենքերի և կառույցների մատչելիության` օրենքից բխող պահանջների իրականացման առկա հնարավորությունները և իրավակիրառ պրակտիկայում ծագող խնդիրները:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի, ՔՏՀԱ տեսչական մարմնի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները:

Շահագրգիռ քննարկման ընթացքում շեշտադրվել են, որ օրենսդրական որոշ կարգավորումներ կամ բացեր սահմանափակում են ավարտական շինարարական ակտն ստորագրվելուց հետո տվյալ օբյեկտում շինարարությանը վերաբերող ստուգումների իրականացումը, որի պարագայում մատչելիության պահանջի խախտումների դեպքերը դուրս են մնում վերահսկողությունից:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քարտեզագրել առկա օրենսդրական և իրարավակիրառ պրակտիկայից բխող խնդիրները և անհրաժեշտության դեպքում վերանայել դրանք` հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ֆիզիկական միջավայր ապահովելու նպատակով բարենպաստ իրավական դաշտի ձևավորման համար:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում