copy image url
Միտք 4 տարի առաջ - 20:18 22-12-2021

Ինչու ԱԺ մականունավոր նախագահը «տկզարեց» Կարգին Հայկոյին

Այսօր Հայկ Մարությանին, որը մարդկանց սև-սպիտակի տեսակավորելու հեղինակն է, փոխարինել են մեկ ուրիշով: Տվյալ պարագայում անձը կարևոր չէ, ինչպես ժամանակին կարևոր չէր Կարգին Հայկոյին քաղաքապետ կարգելու ժամանակ: Այդպիսին է ՔՊ-ական ջունգլիի օրենքը՝ ով իրենց հետ չէ, այլախոհ է թավիշին, պիցցայակեր է, սերժական կամ գուցե այլմոլորակային…

Շատերն ասում են, որ արդեն «սևացած» Հայկից հայտնի տեխնոլոգիայով Զելենսկի են կերտում, գուցե և այդպես է, բայց այս պահին այլ բանի մասին է խոսքը, թե ինչ բառապաշար են օգտագործում արդեն ժամկետանց կամ գործող ՔՊ-ականները, և այդ ամենը չի տեղավորվում ո՛չ մարդկային, ո՛չ տղամարդկային բարոյականության տրամաբանության մեջ:

Օրինակ՝ Կարգին Հայկոն ասել է, որ հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացածները եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրե՛նց կյանքը, մինչդեռ դա նաև իրեն է վերաբերվում:

Ասում է նաև, թե ՔՊ-ականներն առաջ են տանում այն թեզը, որ «ով ՔՊ-ից չէ, դեմ է հեղափոխությանը», «ով ՔՊ-ից չէ, սատարում է հակահեղափոխական ուժերին», բայց հենց ինքն էր ժամանակին նույն թեզը ջատագովում, իսկ հանրահավաքի ժամանակ իր հերոսի դերի տակ մնացած՝ բացականչում էր. «Ոնց եմ ձեզանից զզվում»:

Օգտագործված «բառագանձի» առումով ճղճիմության ռեկորդն, անշուշտ, Ալեն Սիմոնյանինն է, որը ճանապարհ է անցել Կարգին Հայկոյի հետ, իսկ հիմա թքում է այն հացի վրա, որ ժամանակին կիսել են:

«Դու Երևան ու ՔՊ խոպան էկած տղա էիր քո քաղաքը Պռահան է, իսկ քո թիմը փողը, շաատ փողը: Ամոթ թեզ Տկզար»,- ուղղագրական և կետադրական սխալներով նախկին ընկերոջ «պորտը» տեղն է դնում ԱԺ խոսնակի պաշտոնը զբաղեցնողը: Սպառնում է, որ շատ բան կարող է ասել, բայց խնայում է:

Այստեղ տեղին է ասել, որ երկուսն էլ արժանի են միմյանց՝ իբրև ՔՊ-ականներ, քանզի ոհմակային գործելաոճը հենց այդ ուժի այցեքարտն է՝ թույլ, հիվանդ անդամին պետք է պատառոտել: Մի բան միայն ներդաշնակ չէ այս պատմության մեջ՝ Հայկոյին տրված տկզար որակումն ու Ալեն Սիմոնյանի հայտնի մականունը բնավ համահունչ չեն:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից