copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:16 22-12-2021

Հայաստանում և Արցախում ինսուլինակախյալ շուրջ 763 երեխայի անվճար դեղորայք է տրամադրվել

Ինսուլինակախյալ երեխաների կյանքի որակը բարձրացնելու և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով առողջապահության նախարարության կողմից առաջին անգամ ձեռք է բերվել «Գլյուկագոն 1 մգ» դեղը, որն անվճար տրամադրվել է Հայաստանում և Արցախում հաշվառված շուրջ 763 ինսուլինակախյալ մինչև 18 տարեկան երեխաներին, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Շաքարային դիաբետ ունեցող պացիենտների ծանր բարդությունը հիպոգլիկեմիան է, որի դեպքում առաջին բուժօգնությունը գլյուկագոնի անհետաձգելի ներարկումն է։ Բոլոր միջազգային կազմակերպությունները խորհուրդ են տալիս տիպ 1 դիաբետի դեպքում պարտադիր ունենալ «Գլյուկագոն» դեղը` տնային պայմաններում հրատապ օգնություն ցուցաբերելու և կյանքեր փրկելու նպատակով։

Գլյուկագոնի հասանելիությունը կբարելավի դիաբետի կոմպենսացիայի աստիճանը, կբարձրացնի պացիենտի կյանքի որակը, և ամենակարևորը` ծանր հիպոգլիկեմիայի զարգացման դեպքում պացիենտը կունենա միջազգային ստանդարտներին համահունչ բուժօգնության հնարավորություն, կկանխարգելվեն ծանր հիպոգլիկեմիայից առաջացած բարդությունները։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը