Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:08 22-12-2021

ԱՄՆ-ում հայտնի գիտնականը մեղավոր է ճանաչվել Ուհանի համալսարանի հետ կապերը թաքցնելու մեջ

ԱՄՆ-ում երդվյալ ատենակալների դատարանը գիտնական Չարլզ Լիբերին մեղավոր է ճանաչել Չինաստանի հետ գիտական ​​համագործակցությունը թաքցնելու մեջ։

CBS հեռուստաալիքի փոխանցմամբ, Հարվարդի համալսարանի քիմիայի և քիմիական կենսաբանության ֆակուլտետի նախկին դեկանը կեղծ հարկային հայտարարագրեր, սխալ տեղեկություններ է ներկայացրել և չի հայտնել ՉԺՀ-ում բացված բանկային հաշվի մասին։

Պարբերականը պարզաբանում է, որ Լիբերը նանոնյութերի ոլորտում աշխարհի առաջատար փորձագետներից է։ Առանց վերադասին տեղեկացնելու, նա գրանցվել է չինական «Հազար տաղանդներ» հավաքագրող ծրագրին և պաշտոն է զբաղեցրել Ուհանի տեխնոլոգիական համալսարանում:

Չինական կողմը նրան աշխատավարձ է վճարել, գումար է հատկացրել ընթացիկ ծախսերի և լաբորատորիայի կազմակերպման համար, որն արժեցել է 1.5 մլն դոլար։ Ինքը՝ ամբաստանյալը, պնդում է, որ իր նպատակը գումար վաստակելը չի եղել, այլ գիտությունը։ 62-ամյա գիտնականը ցանկանում էր Նոբելյան մրցանակ ստանալ և համաշխարհային ճանաչում ձեռք բերել։ Երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել