copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:13 21-12-2021

Արթուր Թովմասյանը հանդիպել է բնագիտական առարկաներից առաջադիմություն ցուցաբերած մի խումբ դպրոցականների հետ

Դեկտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է բնագիտական առարկաներից առաջադիմություն ցուցաբերած մի խումբ դպրոցականների հետ:

Խորհրդարանի ղեկավարը կարևորել է երիտասարդության դերը պետականաշինության գործում՝ ընդգծելով օրենսդիր մարմնում աշխատող երիտասարդ պատգամավորների ակտիվությունը:

Արթուր Թովմասյանը ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքը, խորհրդարանական աշխատանքի էությունը, անդրադարձել է ընդդիմության դերին: Նաև խոսել է 44-օրյա պատերազմից ու ետպատերազմյան իրողություններից: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան երեք պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը:

Պատասխանելով դպրոցականների հարցերին՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է անվտանգության խնդիրներին, տարածաշրջանային զարգացումներին:

Հանդիպմանը խոսվել է նաև կրթության զարգացման հեռանկարների, մասնավորապես՝ բնագիտական առարկաների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Արթուր Թովմասյանը դպրոցականներին նվիրել է «Շուշի» գիրքը՝ հորդորելով լինել ընթերցասեր և ուսյալ։

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը և ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում