copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:41 20-12-2021

«Պահեստազորի սպաներ» շարժման և «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ միջև ստորագրվեց համագործակցության վերաբերյալ հուշագիր

«Պահեստազորի սպաներ» շարժման և «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ միջև այսօր ստորագրվեց համագործակցության վերաբերյալ հուշագիր և հանդես եկան համատեղ հայտարարությամբ․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններն իրենց ապաշնորհ և ազգադավ ներքին ու արտաքին քաղաքականության հետևանքով երկիրը կանգնեցրել են կործանման եզրին։

Անցած գրեթե չորս տարիների ընթացքում հանցավոր - իշխանություններն իրենց հակազգային քաղաքականությամբ հայ ժողովրդի տարբեր շերտերի միջև սերմանեցին ատելություն, վարկաբեկեցին Հայոց բանակն ու Հայ եկեղեցին, շարունակաբար արժեզրկում են Հայոց պատմությունն ու Հայ գրականությունը։

Լուրջ հարված է հասցվել երկրի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:

Գնահատելով երկրի համար այս օրհասական իրավիճակը և համոզված լինելով, որ իշխանության ամենօրյա գործունեությունը և կատարվող քայլերը միտված են ոչ միայն Հայաստանի և Արցախի ինքնիշխանությանը, այլ նաև պետականության կործանմանը, «Պահեստազորի սպաներ» շարժումը և «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն կոչ են անում բանակի, ոստիկանության, ԱԱԾ-ի, ուժային և իրավապահ մյուս կառույցների ծառայողներին, գիտության, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներին միավորել ջանքերը, հմտություններն nւ ունակությունները, փորձն nւ գիտելիքները հանցավոր իշխանություններից օր առաջ ազատվելու համար՝ նպատակ ունենալով վերականգնել երկրի կառավարման բնականոն ընթացքը և ապահովել պետության հետագա գոյությունը:

Միաժամանակ կրկին կոչ ենք անում գործող ապօրինի և հակազգային իշխանությունների վերջին պատվար հանդիսացող ոստիկանության, ազգային անվտանգության և դատախազության աշխատակիցներին` դադարե՛ք կատարել հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունների անօրինական հրամանները:

Եթե ունեք պատվի և արժանապատվության զգացում, եթե ունեք հայրենասիրության որևէ նշույլ, ապա դադարե՛ք լինել այս հանցավոր իշխանությունների կամակատարը:

Հասկացե՛ք վերջապես՝ դավաճանին աջակցողը ևս դավաճան է»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում