copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:54 20-12-2021

Շիրակ Թորոսյանը անծանոթների հետ չի ծանոթանում

Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այսօրվա այցի նշանակության և միջազգային ատյաններում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի վերաբերյալ հայկական կողմի տարած աշխատանքների մասին Oragir.news-ը փորձեց զրուցել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի հետ, սակայն վերջինս չցանկացավ հարցերի պատասխանել՝ շատ տարօրինակ պատճառաբանություն բերելով․
«Ճիշտն ասած, ինձ անծանոթ կայքերին հարցազրույց չեմ տալիս, կներեք»,- ասաց Թորոսյանն ու անջատեց հեռախոսը։
Քանի որ մեր լրատվամիջոցը Թորոսյանին «անծանոթ» էր, փորձեցինք վերջինիս հետ ծանոթանալ, սակայն պարզվեց, որ Թորոսյանը ոչ միայն անծանոթներին չի տալիս հարցազրույց, այլև չի էլ ծանոթանում։ Մեր թղթակիցը Թորոսյանի հետ նաև ֆեյսբուքով է փորձեց կապվել՝ ներկայացել է, ասել, որ ինքն է վերջինիս զանգահարողը, սակայն Շիրակ Թորոսյանը կարդացել է նամակը և բազմանշանակ լռել՝ այդպես հաստատելով, որ կայքի «անծանոթ» լինելը լոկ պատրվակ էր՝ հարցերից խուսափելու համար։
Հետաքրքիր է, թե ի՞նչ պատասխան կտար Թորոսյանը, երբ իրեն զանգահարեին ճապոնական «Ասահի Սիմբուն» կամ արաբական «Ալ- Հայատ» թերթերից։

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը
13:52 Գոռ Հակոբյանը հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել. ինչպես է ընթանում Ֆելիքսի բուժումը