Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:36 20-12-2021

Եթե կարող էր և պիտի լուծվեր այդպես, ինչո՞ւ չի լուծվել․Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` պատասխանելով պնդումներին, թե հակամարտությունը պիտի և կարող էր լուծվել այսպես: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

«Թող լուծվեր: Իսկ ինչո՞ւ չի լուծվել: Եթե կարող էր և պիտի լուծվեր այդպես, ինչո՞ւ չի լուծվել: Արդեն շատ երկար ժամանակ՝ ավելի քան 20 տարի, Հայաստանի Հանրապետությունը ներգրավված է այդ գործընթացի մեջ: Մենք անընդհատ լսել ենք քաղաքական հայտարարություններ, իսկ երբ վերադարձել ենք և հասանելիություն ենք ստացել բանակցային բովանդակությանը, տեսել ենք, որ շատ դեպքերում Հայաստանում հնչող քաղաքական հայտարարությունները կապ չունեն այն բովանդակության հետ, որը ձևավորվում էր բանակցային սեղանի շուրջ»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ իրենք չեն ուզում գնալ նույն ճանապարհով, այլ ուզում ենք փակ խորհրդակցություններում, հրապարակային ելույթներում և բանակցային սեղանի շուրջ խոսել նույն բովանդակության շրջանակում:

«Ես չեմ ասում, որ դռնփակ և դռնբաց հանդիպումները պետք է բովանդակությամբ լինեն 100 տոկոս նույնական: Ես նկատի ունեմ ուղղությունները, որովհետև ցանկացած խոսակցություն՝ առավել ևս անվտանգությանը վերաբերող, ունի գաղտնիության բազմաթիվ շերտեր: Բայց ես ասում եմ, որ մեր քաղաքականությունը հետևյալն է. մենք չենք ուզում ներսում ասել մի բան, դրսում խոսել այլ բան, հետո ընկնել ներսի և դրսի խոսացածների տարբերության արդյունքում առաջացած թակարդների մեջ»,- ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանն ընդգծել է, որ քաղաքական գործընթացների ճշգրիտ ապահովման համար ունեն Ազգային անվտանգության ծառայության մարմինների փորձագիտական, պրոֆեսիոնալ օժանդակության և աջակցության կարիքը:

Նա նշել է, որ մեր խնդիրն է ամրապնդել Հայաստանի Հանրապետությունը, ամրապնդել մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը, ապահովել Արցախի լինելիությունը, Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք պաշտպանությունը, հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Արցախի ընդունելի կարգավիճակի միջազգայնորեն ճանաչմանը:

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
12:30 Հաջիևը մեղավոր չէ, որ Հայաստանում իր արած ամեն ինչի հետ հաշտ են ու պատասխան չեն տալիս. քաղաքագետ