copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:56 19-12-2021

Չինաստանում փլուզվել է արագընթաց մայրուղու կամուրջը․ կան զոհեր

Չինաստանի Կենտրոնական Հուբեյ նահանգի էչժոու քաղաքում շաբաթ օրը արագընթաց մայրուղու կամուրջի հատվածի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, ութ հոգի տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել։ Այս մասին կիրակի օրը հաղորդել Է Չինաստանի հանրային հեռուստատեսությունը:

Դեռևս չպարզված պատճառով երկաթբետոնե հենասյուների վրա կառուցված արագընթաց ավտոճանապարհի 500-մետրանոց հատվածը շրջվել է գրեթե 90 աստիճանով, ընկել և արգելափակել է դրա տակ գտնվող մեկ այլ արագընթաց մայրուղի:

Պատահարի հետևանքով կամրջից երեք բեռնատար է ընկել, ևս մեկ մարդատար մեքենա է ճզմվել, որը փլուզման պահին անցնում էր կամրջի տակով:

Դեպքի վայրում շարունակվում են հետևանքների վերացման աշխատանքները, կատարվում է միջադեպի պատճառների հետաքննություն:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան