copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:05 14-12-2021

ՀՀ իշխանությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում թուլացել ու հաճույք են ստանում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Չգիտեմ, նկատել եք, թե՞ ոչ, բայց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում ՀՀ իշխանությունները ցայտնոտից դուրս են եկել արդեն։ Տպավորություն է, որ հստակ գիտեն՝ ինչ է լինելու, երբ և ոնց։ Մեծ հաշվով՝ բոլորը դա գիտեն։ Ուղղակի հանրությանը քիչ-քիչ է բացահայտվում այն, ինչն այսպես թե այնպես վաղուց է արդեն տեսանելի նրանց համար, ովքեր իսկապես ուզում են իմանալ ինչ է կատարվում մեր երկրի հետ։

ՀՀ ԱԳ մամուլի խոսնակը ստում է, երբ ասում է, թե դրական են գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին Չավուշօղլուի հայտարարությունը։ Ուզում են տպավորություն ստեղծել, իբր դա հայկական կողմի օրակարգն է։ Թե բա՝ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորում… Գնացեք Սյունիք և տեսեք այդ «առանց նախապայմաններին» ոնց է լինում։

Բայց դա չէ ամենակարևորը։ Ինչպես արդեն ասացի, ՀՀ իշխանությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում թուլացել ու հաճույք են ստանում։ Շուտով՝ բառացիորեն երկու-երեք ամիս անց, նրանց բիզնես շահն էլ տեսանելի կդառնա։ Թվում է՝ գործընթացն անկասելի է դառնում։ Համենայն դեպս, իրական հակազդեցության բացակայությունը այլ սպասելիքների առիթ չի տալիս։ Որովհետև մինչ մենք՝ բոլորս, խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի, ՀՀ սահմանների անձեռնմխելիության և թուրքական միջանցքից բխող սպառնալիքների մասին, Էրդողանը, Փաշինյանն ու Ալիևը բոլոր այդ հարցերը վաղուց արդեն փակել ու նոր ծրագրեր են կյանքի կոչում։ Այդ իմաստով մենք նրանցից մոտ մեկ տարի ետ ենք մնացել»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում