copy image url
Միտք 4 տարի առաջ - 22:43 13-12-2021

ՀԺ-ն երբվանի՞ց է դարձել «դեղին մամուլ» ձեզ համար

«Հայկական ժամանակ»-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտ ատամ է ցույց տալիս իր քաղաքապետ Հայկ Մարությանին։ Նա երեկ իրեն պատանող կայքում ուղիղ տեքստով հասկացրեց, որ Մարությանին ցանկանում է փոխել։ Ու դրա համար նա գործի դրեց իրեն՝ հավերժ լրագրողին հատուկ մանիպուլյացիաներն ու հորինովի տեղեկություններ հաղորդելու մեթոդը։ Նրան պատկանող Armtimes.com կայքում ուղիղ գրված է, թե իրենց տեղեկություններով՝ Հայկ Մարությանը հարաբերություններ է հաստատել Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունեցող գեներալների հետ։ Ու էլի ինչ-որ մեղադրանքներ, որ Հայկին, իբրև թե, այդ գեներալները փորձում են «շեղել հեղափոխությունից»։ Կարճ ասած՝ Փաշինյանը պատրաստվում է ազատվել Մարությանից, ու դրա համար նախ և առաջ գործի է դրել մամուլի միջոցով նրան վարկաբեկելու գործիքը, հետո կանցնի իրավական գործընթացներին։ Այս հոդվածին որոշ ժամանակ անց արձագանքեց քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Մարությանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը օրվա կեսին լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան՝ այսպես էր մեկնաբանել ՀԺ-ի հոդվածը․ «Մենք բոլոր դեպքերում հրաժարվում ենք մեկնաբանել դեղին մամուլի տարածած բամբասանքները»։

Փաստորեն, Հայկ Մարությանը իր խոսնակի միջոցով հայտնում է, կամ խոսնակն ինքն է անձամբ այդպես կարծում, որ Նիկոլ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցը դեղին մամուլ է։ Իսկ, հետաքրքիր է, քաղաքապետի խոսնակը վաղո՞ւց է այդ համոզմանը եկել, որ Փաշինյանի կայքը դեղին մամուլ է։ 2018-ին նո՞ւյնպես այդպես էր կարծում, երբ իր ղեկավարը այդ «դեղին մամուլի» խմբագրի ջանքերով դարձավ քաղաքապետ։ Կամ ո՞րն է Կարապետյանի համար «դեղին մամուլի» չափանիշը, որն իրենց մասին վատ բանե՞ր է գրում։ Իսկ երբ այդ նույն կայքն իրենց մասին դրականն էր գրում՝ գովաբանելով Մարությանի աշխատանքը, այդ ժամանա՞կ էլ էին համարում, որ «դեղին մամուլի» հերոս են իրենք։ Իսկ պատրաստվո՞ւմ է, արդյոք, Մարությանը դատի տալ ՀԺ-ին իր մասին «սուտ տեղեկություններ» տարածելու համար։ Հիշեցնենք, որ ՔՊ-ի ընդունած վերջին օրենքով հիմա կարող են ավելի ազատորեն դիմել դատարան ընդդեմ լրատվամիջոցների։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում