copy image url
Միտք 4 տարի առաջ - 22:31 13-12-2021

Թավշյա հեղափոխության Բրեժնևը՝ առանց մեդալների

Նիկոլ Փաշինյանն այցելել է Էջմիածնի թիվ 5 դպրոցի բացմանը: Երեխաների հետ շփումը ամենաանվտանգն է՝ հատկապես որ նրանք չեն հետաքրքրվի գերիների ու անհետ կորածների ճակատագրերով, սահմանագծման և սահմանազատման աշխատանքներով: Այս ամենին գումարվում է նաև այն, որ վաղ առավոտից ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Էջմիածին քաղաքում, Փաշինյանի ճանապարհը տեղը տեղին մաքրված է անցանկալի մարդկանցից, ավտոմեքենաներից, երթևեկն ու անցուդարձը՝ դադարեցված:

Նրան ուղեկցում է ԿԳՄՍ նախարարը, որին շատ ինքնատիպ բնորոշել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ այդ մարդը ոլորտի մասին որևէ հոդաբաշխ միտք հնչեցրած չկա, իսկ եթե ինչ-որ բան է ասում, մտածող մարդկանց ուղեղում ճաքեր են առաջանում:

Նիկոլ Փաշինյանին, բնականաբար, հարմար է իրեն նման մարդկանցով շրջապատելը, Բրեժնևի նման կարող է շրջել դպրոցում, շոյել որևէ դպրոցականի գլուխը, մյուսին ինչ-որ հարց տալ՝ առանց պատասխանի ակնկալիքի: Նիկոլ Փաշինյանն, իհարկե, չունի Լեոնիդ Իլյիչի բազմաթիվ պարգևները, ասենք՝ Lենինյան մրցանակի կրկնակի դափնեկիր չէ, Խորհրդային միության քառակի հերոս կամ սոցիալիստական աշխատանքի հերոս չի դարձել: Լավ է՝ գոնե թեկուզ անհաջող մի արձան դրեցին Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին:

Փաշինյանը նույնիսկ խոպան հողերի յուրացման մեդալ չունի Բրեժնևի նման, բայց հարկ եղած դեպքում կարող է օրենքով ամրագրել՝ դիցուք Ասֆալտապատված ճանապարհների կամ Ելակը բանակ տանելու մեդալների գոյությունը և դրանք՝ իր կրծքին կրելու անհրաժեշտությունը:

Իսկ «Մալայա Զեմլյայի» բացակայությունը կարող է փոխարինել «Երկրի հակառակ կողմ»-ով: Ժանրային առումով, սակայն, մեր Նիկոլը նրանց Լեոնիդից մեկ քայլ առաջ է՝ չափածո էլ է ստեղծագործում։ Ասում է. «Մեր կամքը ամուր է քարից էլ, մեր ոգին հանձնվել չգիտի»: Սա, իհարկե, երկակի կարելի է ընկալել. վարչապետի աթոռի դեպքում կամքն իսկապես ամուր է, իսկ եթե հանձնվել ու կապիտուլացվել, ապա միայն Իլհամին:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում