copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:34 10-12-2021

G7-ի արտգործնախարարները The Beatles-ի հայրենիքում կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները, որոնց թվում են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, հանդիպում կանցկացնեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, հանդիպումը տեղի կունենա The Beatsles-ի հայրենիքում՝ Լիվերպուլում։

Թերթի տվյալներով՝ հանդիպումը կտևի երկու օր և կդառնա Մեծ Բրիտանիայի՝ G7 երկրների հետ միասնությունն ամրապնդելու փորձ այն բանից հետո, երբ Ռուսաստանը լքել է այն 2014 թվականին։

Հանդիպումը կշարունակի քննարկել Իրանի համատեղ հանձնաժողովի և «հինգ» միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ֆրանսիայի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման վերաբերյալ հինգշաբթի օրը կայացած հանդիպման արդյունքները։

Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են մի իրավիճակի, երբ ԳՀՀԾ-ի վերականգնում տեղի չի ունենա, սակայն բանակցությունների վերսկսման հույս ունեն։ Բանակցությունների յոթերորդ փուլի ընթացքում Իրանը փաստացի հրաժարվել է բոլոր փոխզիջումներից, որոնց պատրաստ էր գնալ նախորդ փուլերում, ինչպես նաև առաջ է քաշել նոր պահանջներ։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան