copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:10 10-12-2021

Ժամը 16։00-ին դատարանը կհրապարակի Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ որոշումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակի այսօր 16։00-ին։ Նշենք, որ Չարչյանը այս պահին կալանավորված է:

Արտահերթ դատական նիստի ընթացքում քննարկվում էր Արմեն Չարչյանի պաշտպանների միջնորդությունը նրան անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին ներկայացրեց ՍԴ-ի՝ երեկ հրապարակված որոշումը պատգամավորների անձեռնամխելիության վերաբերյալ:

«ՍԴ-ն վճռել է, որ անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։ Ուստի խնդրում եմ անհապաղ գնալ խորհրդակցական սենյակ և որոշում կայացնել»,-ասաց նա։

Թեև դատախազը դատական նիստին ներկա չէր, բայց նախագահող դատավոր Վահե Միսակյանն ասաց, որ նույն դիրքորոշումն է արտահայտել։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Նա մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպանները պնդում են, որ պատգամավորն ապօրինի է կալանավորված:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում