Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:36 10-12-2021

Մեքսիկայում անօրինական ներգաղթյալներով բեռնատարը բախվել է պատին. կա 50 զոհ

Մեքսիկայի Չյապաս նահանգում դեկտեմբերի 9-ին վթարի է ենթարկվել հարյուրից ավելի ներգաղթյալներ տեղափոխող կցորդով ավտոմեքենան։ Նախնական տվյալներով զոհվել է 53 մարդ, հաղորդում է Noticias MVS ռադիոկայանը։

Հաղորդվում է, որ անօրինական ներգաղթյալներով բեռնատարը, որոնց մեծ մասը Գվատեմալայի բնակիչներ են, բախվել է հենապատին և շրջվել։ Բացի զոհվածներից, հոսպիտալացվել է ևս 58 մարդ, երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Միաժամանակ փրկարար ծառայությունները հայտնել են, որ ողբերգության պատճառը երկու բեռնատարների բախումն է, որոնցից մեկն այնուհետև թռել և բախվել է պատին։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպեսն արձագանքել է երկրի հարավում տեղի ունեցած խոշոր վթարին։ Պետության ղեկավարը կարգադրել է տուժածներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան