copy image url
Ավելին 4 տարի առաջ - 19:29 10-12-2021

Գայ Ռիչիի ֆիլմը կրկին վատագույն ֆիլմերից մեկն է ճանաչվել

Անցնող կինոտարվա արդյունքներն է ամփոփել Entertainment Weekly պարբերականը։ Այն հրապարակել է 2021 թվականի լավագույն և վատագույն ֆիլմերի ցանկը։ Առաջին ցուցակում ընդգրկվել է տասը ֆիլմ, իսկ անհաջող ֆիլմերի վարկանիշում՝ հինգ։

Լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր և սցենարիստ Փոլ Թոմաս Անդերսոնի «Licorice Pizza-ն», որին հաջորդում են «Շան ուժը» (The Power of the Dog) Բենեդիկտ Քամբերբեթչի մասնակցությամբ և «Փախուստ» (Flee) անիմացիոն վավերագրական ֆիլմը: Ցանկը շարունակում են՝ Մեգգի Ջիլենհոլի «Կորած դուստրը» (The Lost Daughter)՝ օսկարակիր Օլիվիա Կոլմանի հետ, Ռյուսուկե Համագուտիի «Վարիր իմ մեքենան» (Drive My Car), Պաբլո Լարաինայի «Սպենսեր» (Spencer), Անդերս Թոմաս Յենսենի «Արդարության ասպետներ» (Retfærdighedens ryttere), Մայք Միլսի «Քամոն, Քամոն» (Cʼmon Cʼmon) , Պեդրո Ալմոդովարի «Զուգահեռ մայրերը» (Parallel Mothers) և Շոն Բեյքերի «Կարմիր հրթիռ» (Red Rocket) ֆիլմերը։

Վատագույն ֆիլմ կոչմանն է արժանացել, ըստ Entertainment Weekly-ի, «Music» դրաման։ Դա երգչուհի Սիայի ռեժիսորական դեբյուտն էր։ Երկրորդ տեղում Գայ Ռիչիի «Մարդու ցասումն» է (Wrath of Man), իսկ երրորդում՝ Լիզա Ջոյի «Հիշողություններ» (Reminiscence) ֆիլմերը: Չորրորդ տողում միանգամից երկու ֆիլմ է հայտնվել Թոմ Հոլանդի մասնակցությամբ՝ «Cherry» և «Chaos Walking» ֆիլմերը։

Ցուցակը եզրափակում է Սթիվեն Չբոսկու «Dear Evan Hansen»-ը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում