copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:21 08-12-2021

Էրդողանը կրկին դժգոհել է ԱՄՆ-ից Սիրիայի քրդերին աջակցելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կատարից վերադառնալուց հետո լրագրողների հետ հանդիպմանը, ի շարս այլ թեմաների, խոսել է նաև Սիրիայի քրդերի զինված ուժերի հետ ԱՄՆ-ի համագործակցության մասին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Լրագրողի հարցին, թե ինչպես է նա վերաբեում Սիրիայի սահմանին՝ Ալ-Հասաքայում ԱՄՆ-ի կողմից քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերի»-ի (YPG-ԺՊՈւ) հետ անցկացվող հրաձգային մարզումներին, Էրդողանն ասել է.

«Մենք Ամերիկային ասում ենք՝ դուք մեզ հրավիրում եք ահաբեկչության դեմ միավորվելու, բայց մյուս կողմից ամեն տեսակի ահաբեկիչներին (YPG-ին-խմբ.) ամեն կերպ աջակցություն եք ցուցաբերում: Դա ի՞նչ բարեկամություն է: Դա ՆԱՏՕ-ի կազմում ինչպիսի՞ միասնություն է: Տվե՛ք մեզ դրա պատասխանը: Իհարկե մեզ դրա պատասխանը չեն կարողանում տալ: Նոր եմ խոսել Բայդենի հետ: արտգործնախարարս էլ իր պաշտոնակցի հետ է խոսում այդ թեմաներով»:

Էրդողանն ավելացրել է նաև, որ հակառակ այդ ամենին՝ «Ամերիկան տարածաշրջանում սխալ քաղաքականություն է վարում:

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին՝ YPG-ին դիտարկում է ահաբեկչական կազմակերպություն՝ այն համարելով Թուրքիայում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ճյուղավորում սիրիական ճյուղավորում:Իսկ ԱՄՆ-ն YPG-ին համարում է կարևոր գործոն իսլամական ծայրահեղական ահաբեկիչների դեմ պայքարում ու չի դադարեցում այդ կառույցի հետ իր համագործակցությունը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում