copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:11 08-12-2021

Սեյրան Օհանյանը սպասում է իշխանության արձագանքին՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետ կապված

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը անդրադարձավ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքին։

Ազգային ժողովում ելույթի ժամանակ Սեյրան Օհանյանը նշեց, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ շենքում տեղի է ունեցել «հերթական խուլիգանությունը»:

Պատգամավորի ընդգծեց՝ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքը չի մոռացվելու։

«Սպասում ենք իշխանության արձագանքին»,- եզրափակեց Օհանյանը։

Լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով միջադեպի մանրամասները, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։

Պատգամավորը պնդել է, որ ՔՊ ներկայացուցիչները սուրճ խմելու պատրվակով ընդդիմադիր պատգամավորների օգնականներին հրավիրել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որից հետո նրանց կազմակերպված ծեծի ենթարկել։

Դատախազությունը ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ Հրապարակումները ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում