copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:01 07-12-2021

Գործատուն կարող է ՊՇՌ թեստ չներկայացնելու կամ չպատվաստվելու համար աշխատողին ազատել աշխատանքից

Եթե աշխատողը չի ներկայացնում թեստավորման կամ պատվաստման մասին փաստաթուղթը, գործատուին իրավունք է տրվում չթույլատրել ներկայանալ աշխատանքի վայր, նաև չվճարել այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ, և այդպես 10 աշխատանքային օր կամ հերթափոխ չներկայանալու դեպքում գործատուն իրավունք է ձեռք բերում աշխատողին աշխատանքից ազատելու։

Նույն պատճառով 3 ամսվա ընթացքում 20 աշխատանքային օրվա բացակայությունը ևս գործատուի համար իրավունք է հանդիսանում աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու։ Այս մասին նախագիծ է ներկայացրել կառավարությունը, որն այսօր քննարկվել է խորհրդարանում։ Առաջարկվող կարգավորումները չեն տարածվելու որոշ պետական ու հանրային պաշտոնյաների նկատմամբ։ Դրանք են` հանրապետության նախագահը, ԱԺ պատգամավորները, վարչապետը և այլն։

Նախագծի քվեարկությունը կազմակերպվելու է վաղը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում