Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:35 07-12-2021

ԱԺ-ում էլի ծեծկռտուք է

ԱԺ-ում այս պահին լարված իրավիճակ է։ Ընդդիմադիր մի քանի պատգամավորների օգնականների և ՔՊ-ական պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Ռոբինյանի սենյակում եղել են Հրաչյա Հակոբյանը և Վահագն Ալեքսանյանը։ Լրագրողների հետ զրույցում Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանն ասաց, որ աշխատասենյակ գնալու ճանապարհին ձայներ է լսել։ «Ջարդուփշուրի ձայներ են։ Ես հասկանում եմ, որ մեր տղաները պետք է այնտեղ լինեին։ Վազում եմ՝ տեսնում եմ, որ իրանք՝ իրանց տղամարդուն վայել վիճակով, մեր տղաների հետ իբրև թե խոսակցություն են եղել սենյակում, հավաքվել ծեծել են տղաներին։ Ես մենակ ճանաչում եմ Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանը էնտեղ էր»,- ասաց Սաղաթելյանի օգնականը։

Ամենից շատ դիտված

17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
19:28 Opta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
17:13 Կիևը պարտվում է, այդ պատճառով անցել է բացահայտ ահաբեկչական գործողությունների Արևմուտքի աջակցությամբ. Պուտին
18:13 Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում. Ալեքսանդր Նովակ
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին