copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:33 07-12-2021

Թագուհի Թովմասյանը ներկայացրեց Արսեն Թորոսյանի ասած և արած 2 ստերը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից ներկայացրեց առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ ասած և արած 2 ստերը․ «Երբ կորոնավարակի պիկի ժամանակ Արսեն Թորոսյանը հեգնում էր ու ասում՝ «ես հիմա վարակված եմ ու հիմա բոլորիդ վարակելու եմ», նաև հայտարարում էր՝ «կորոնավիրուսն այդքան վտանգավոր վիրուս չէ»։ Դրա հետևանքով մենք այսօրվա դրությամբ ունենք 7669 մահ»,- ասաց Թովմասյանը:

Բացի այդ, ըստ պատգամավորի, կորոնավիրուսի հետևանքով մահերի վիճակագրական տվյալները, որ ամփոփվել են Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ, տեղի են ունեցել սխալներով: Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ վիճակագրական կոմիտեի ու առողջապահության նախարարության տված մահվան տվյալներն իրար հակասում են:

«Պարոն Թորոսյան, ես նայում եմ հայելու մեջ, իհարկե, այն ծուռ հայելիների թագավորության, որ ստեղծել եք, բայց, ամեն դեպքում, սուտ խոսելն ինչ դուրս է եկել, Արսեն Թորոսյանը նեղություն չի քաշում»,-ասաց պատգամավորը:

Նա հավելեց նաև, որ դատախազությունն է ստուգում կորոնավիրուսի հետ կապված տվյալների անճշտությունը և կպարզի` Թորոսյանի ստերն իրավական առումով ինչ հետևանքներ են ունենալու։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից