copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:29 04-12-2021

Հրշեջները մարել են Suzuki մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը․ Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի «Վարդանանք» ռեստորանային համալիրի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Լուսինե Սահակյանի գլխավորությամբ:

Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են Suzuki մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի՝ վերածվելով մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարների աշխատանքն ապահովելու համար օպերատիվորեն ժամանել և տեղում ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում վարորդը հրշեջներին ասում էր, որ ավտոմեքենան վարելու ժամանակ կրակ է նկատել, հասցրել է կնոջն ու 2 երեխաներին դուրս բերել ավտոմեքենայից, սակայն կրակն այնքան արագ է տարածվել, որ չեն հասցրել դրա տարածումը կանխել:

Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է