copy image url
Միտք 4 տարի առաջ - 19:33 02-12-2021

Շղթայական թանկացումներ. ինչու լավ չենք ապրելու

Փետրվարի 1-ից հոսանքի և գազի սակագինը կարող է բարձրանալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Իսկ եթե կառավարությունում նախապես ասում են, որ կարող է թանկանալ, ուրեմն հաստատ թանկանալու է։

Բացի նրանից, որ էներգակիրների թանկացումն ուղիղ ազդելու է քաղաքացիների կյանքի որակի վրա, այն էլ ձմռանը, այն շղթայաբար մի շարք այլ, ավելի տհաճ հետևանքների է հանգեցնելու։ Առաջին հերթին հոսանքի թանկացումն ազդելու է տնային տնտեսությունների ընդհանուր բյուջեի վրա։ Քաղաքացիներն ավելի շատ գումար են հատկացնելու էներգակիրների սպառման վճարները փակելու համար, ու ավելի քիչ գումար է մնալու արդեն առօրյա ծախսերի համար։

Տնտեսագետ Հայկ Մնացականյանն Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ այս թանկացումները բազմաթիվ այլ շղթայական հետևանքների են հանգեցնելու․ «Եթե հոսանքը թանկանա նաև արտադրողների համար, բնականաբար, տնտեսվարողն այդ հավելյալ ծախսը ներառելու է ապրանքի գնի մեջ, ապրանքի գինն էլ բարձրանալու է։ Եթե հաշվի առնենք, որ, ըստ տարբեր հաշվարկների, Հայաստանի բնակչության 30 %-ն աղքատ է, պատկերն ավելի ամբողջական է դառնում»,- ասում է տնտեսագետը։

Ըստ նրա՝ գուցե միջինացված թվերով այդքան սարսափելի պատկեր չստացվի, սակայն եթե բաժանում ենք սոցիալական խմբերի, այդ ժամանակ պարզ է դառնում, թե գնաճն ինչ ազդեցություն է ունենում։ Հատկապես աղքատ ու միջին աշխատավարձ ստացող սոցիալական խմբերի վրա անգամ ամենաչնչին գնաճն ունենում է հսկայական ազդեցություն։

Աղքատները կարող են ընդհանրապես զրկվել գոյատևման հնարավորությունից, իսկ միջին աշխատավարձ ստացողները հայտնվում են շատ ծանր կացության մեջ։ Ըստ տնտեսագետի՝ էներգակիրների ու հատկապես հոսանքի թանկացումը կարող է ունենալ մի քանի պատճառներ։ Հիմնականն, իհարկե, նախկինում ունեցած ռեսուրսներից զրկվելն է։

Խոսքը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բազմաթիվ հէկ-երի մասին է։ Ատոմակայանի ու Հրազդան ՋԷԿ-ի հարցերն էլ հարթ չեն։ Դեռ պարզ չէ Ատոմակայանի հետագա ճակատագիրը, դրան էլ գումարած՝ մոտենում է վարկի մարման ժամկետը։ Իսկ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի հետ կապված հարցերը պարզ կլինեն միայն փետրվարին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում